ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում իշխանական պաշտոնյաները և ադրբեջանական մեդիան. Անի Սամսոնյան
«Վերջերս ծանոթներիցս մեկը հարց տվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում թե՛ իշխանական պաշտոնյաները, թե՛ ադրբեջանական մեդիան»,- այսօր խորհրդարանում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և, դիմելով իմքայլական պատգամավորներն, հարցրեց, թե արդյո՞ք ունեն այդ հարցի պատասխանը, քանի որ ինքը չի կարողացել պատասխանել:
Պատգամավորը նկատեց, որ 2019 թվականի ՄԻՊ զեկույցում բարձրացված հարցերը կան նաև այս զեկույցում, ինչը փաստում է, որ իշխանություններն անհաղորդ են դրանում բարձրացված խնդիրներին և բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում, բայց դրա փոխարեն իշխանությունը կարող է նախագիծ բերել ԱԺ և որոշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական երաշխիքները պետք է հանվեն, ինչն անտրամաբանական է:
Սամսոնյանը նկատեց, որ բարեբախտաբար թե՛ արտաքին ճնշումների, թե՛ ներքին հորդորների արդյունքում այդ նախագիծը հեռացվեց օրակարգից, բայց դրանով փորձում էին մեծ վնաս հասցնել պաշտպանի հեղինակությանը:
«Ես վստահ եմ՝ բոլորն էլ ուրախանում են, երբ ՄԻՊ-ը զեկույցներ է գրում և ուղարկում միջազգային կառույցներին, բայց այդ նախագիծն այստեղ բերելիս մի րոպե անգամ չեն մտածել, որ այն զեկույցներ գրելու ընթացակարգերին կարող է վնաս տան»,- նկատեց պատգամավորը:
Նա շեշտեց, որ պաշտպանի հեղինակությանը նաև կարող են վնասել որոշ պաշտոնյաններ՝ սոցիալական ցանցերում անպատասխանատու հայտարարություններ անելով, իսկ Արման Թաթոյանը իր բան ու գործը թողած ստիպված դիմում է դատախազություն՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
«Սոցիալական ցանցերում վիրավորում են ՄԻՊ-ին, սպառնում են, ոչ հարգալից վերաբերմունք են ցույց տալիս, նույնիսկ հարձակումներն ուղեկցվում են պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություննեով և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պաշտպանը զբաղվում է Սյունիքի անվտանգության հարցերով»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:
Ըստ պատգամավորի՝ այդ հարձակումներն առնչվում են Մարդու իրավունքի պաշտպանի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Սյունիքում մարդու իրավունքների խախտմանը, սահմանների անվտանգությանը, քաղաքացիական բնակչության հանդեպ ադրբեջանական սադրանքներին և միաժամանակ Թաթոյանի դեմ արշավ է սկսում Ադրբեջանի մեդին:
Հարակից հրապարակումներ`
- Համաձայն չեմ այն դիրքորոշման հետ, որ որպես փաստարկ բերվում է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը. Թաթոյան
- Ադրբեջանական կողմը ներկայացնում է մեր պատգամավորների հնչեցրած խոսքերը որպես մեր պահանջներին հակափաստարկ. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին