ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
Երևանի պետական համալասրանը գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի օրակարգում ԵՊՀ կանոնադրությունում արված փոփոխության հարցն է, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը:
ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը իր խոսքում նշեց, որ այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ դիմելու է ՍԴ՝ կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու համար:
Նա նշեց, որ նաև կառավարության՝ որոշման ընդունման ձևն է անընդունելի, քանի որ հայտարարում են՝ հանրային քննարկման են դնում մինչև մայիսի 14-ը, սակայն մայիսի 4-ի երեկոյան իմանում են, որ գրավոր ընթացակարգով, չնայած որոշ գերատեսչությունների բացասական կարծիքի, ընդունում են:
Գիտխորհրդի անդամներից մեկը նշեց, որ պետք է միասնական լինեն ու միահամուռ որոշում ընդունեն դիմելու բոլոր կառույցներին, անհատներին՝ բացահայտելու, որ Երևանի պետական համալսարանում ճգնաժամ չկա, կառավարությունն է, ինչպես երկրում է ստեղծել ճգնաժամ, նույնն էլ համալսարանում:
«Թույլ չենք տա, պետք է միաբան լինենք ու որոշում ընդունենք»,- ասաց նա:
Գիտխորհրդի նիստում ներկայացված հայտարարության մեջ նշվում է, որ միջոցներ ձեռնարկեն դիմելու վարչական դատարան:
Գիտխորհրդի անդամները նիստի ընթացքում դեռ շարունակում են քննարկել հայտարարության տեքստը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դիմելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանին, ասաց. «Ես չեմ դիմելու: Ձեզ չեմ արգելում դիմել, ձեր իրավունքն է ոտնահարվել, այ դուք դիմեք»:
Նշենք՝ կառավարության որոշմամբ, բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ:
«Ի տարբերություն օրենքի, կառավարության որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, ստացվում է, որ պետության կողմից նշանակվող անդամներն ավելի շատ են լինում, եթե նախկինը 5/4 հարաբերակցությունն էր, այս դեպքում ստացվում է 13/7 հարաբերակցություն»,- ասել էր Ա. Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է, որ ՄԻՊ-ը կառավարության՝ բուհերի ինքնակառավարման մասին որոշումը ՍԴ-ում վիճարկի. Սիմոնյան
- Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում
- Կառլեն Խաչատրյան. Ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան