
Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է պարզում»
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ելույթից հետո, որում պաշտպանն անդրադարձ էր կատարել նաև իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությանը՝ որակելով այն մանիպուլյատիվ և կեղծիք պարունակող, ԱԺ նախագահի և պաշտպանի միջև թեժ խոսակցություն է սկսվել։
Ընդմիջման ժամանակ նիստերի դահլիճում ԱԺ նախագահը մոտեցել էր պաշտպանին և խոսում էր նրա հետ։ Հրապարակված կադրերից պարզ երևում է, որ խոսակցությունը բավակաին թեժ է։
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի ելույթի ժամանակ էլ Արարատ Միրզոյանը փորձեց միջամտել, սակայն ՄԻՊ-ն արձագանքեց. «Ավարտում եմ»։
Ավելին՝ Armlur.am-ի տեսանյութում։