Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գլխավոր խնդիրը խուճապային վիճակն էր. Թաթոյան
«Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գլխավոր խնդիրը խուճապային վիճակն էր, արագ էին փոխվում սահմանափակումները»,- ԱԺ-ում Պաշտպանի գրասենյակի 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերին կորոնավիրուսային վարակի ընթացքում սահմանափակումների մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ գլխավոր խնդիրն է մարդկանց իրազեկելը, ճիշտ բացատրելը, թե ինչու համար են այդ սահմանափակումները:
«Առհասարակ, կորոնավիրուսի դեմ պայքարը երկու բարիքների պաշտպանության և հավասարակշռման բալանսի քաղաքականություն է պահանջում: Նկատի ունեմ մի կողմից հանրային առողջությունը, հանրային շահի պաշտպանությունը, մյուս կողմից քաղաքացու իրավունքը»,- ասաց Ա. Թաթոյանը:
Նա նշեց, որ պետությունը ինչ էլ սահմանի, պետք է դա լինի անհրաժեշտ, պիտանի, մարդու համար ընկալելի, հասկանալի, անհրաժեշտ առողջության պաշտպանությանը, կամ եթե ենթարկվելու են սահմանափակումների, զրկանքների, ի վերջո հանրային առողջության պաշտպանության համար է:
Պատգամավորը նաև բարձրացրեց մեկ այլ հարց: Նա նշեց, որ մարդկանց պարտադրում են, այդ թվում նրանց, ովքեր վարակված են եղել, հակամարմիններ կրող են, վճարել էական գումարներ և օդանավակայան ժամանելիս պարտադիր ստանան տեղեկանքներ առ այն, որ հանձնել են թեստ:
Ա. Թաթոյանն ասաց, որ աշխարհում փորձը տարբեր է, երկրները, նաև մեր երկիրը, առաջին անգամ են բախվում այս վարակին, այս վարակի առաձնահատկությունն այն է, որ սահմանփակումները շատ արագ էին փոխվում:
«Կարևոր հարց եք բարձրացնում: Այս քննարկումից հետ, եթե համաձայն եք, համատեղ կաշխատենք, հարկ եղած դեպքում կառավարությանն էլ կդիմենք, համատեղ միջոցներ ձեռնարկենք կարգավորման համար»,- ասաց Ա. Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական գործողությունների ընթացքում եղել են գլխատումներ ու մարմնի մասերի անդամահատումներ. Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ գործունեությունը օրինակ է մի շարք երկրների համար. Արման Թաթոյան
- Թաթոյանը քիչ անց ԱԺ-ում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին