ՀԲ-ն 3,7 մլն դոլարի դրամաշնորհ կտա Արցախից բռնագաղթածների սոցիալական խնդիրները մեղմելու համար
«Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից 4 միջոցառման գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը»,-գործադիրի նիստում հայտնեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Նա զեկուցեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ պատերազմի սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով ավարտված և ընթացքի մեջ գտնվող միջոցառումների հանրագումարը կազմում է 25:
Նրա խոսքով՝ տեղահանված քաղաքացիների համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը գործադիրը քննարկում է միջազգային գործընկերների և ֆինանսական կառույցների հետ և ՀԲ-ն համաձայնել է համաֆինանսավորել այդ ծախսերը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՇՌ հավաստագիրը և «Կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ. Անահիտ Ավանեսյան
- 2020 թվականի ճգնաժամային տարվա համեմատ ապահովվել է ընդամենը 12.3 մլրդ դրամով ավել հարկային մուտք
- Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին