Վերջին շրջանում ավելացել են լրագրողների հարցերին պատասխանելու անհիմն մերժումները. ՄԻՊ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ՄԻՊ զեկույցին անդրադարձավ նախ շնորհակալական խոսքով՝ ասելով, որ Արման Թաթոյանի Սյունիք կատարած այցերը, գործունեությունը շնորհակալական խոսքի արժանի են։
«Բայց հարցս հետևյալն է. ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, կամ գոնե իրականությանը համապատասխանող տեղեկատվություն։ Բայց այսօր ՀՀ-ում ունենք իրավիճակ, երբ լրատվամիջոցները դիտավորությամբ ապատեղեկատվություն են տարածում՝ տագնապ մտցնելու համար։ Որպես ՄԻՊ՝ դուք ծրագրեր ունե՞ք այս ուղղությամբ ավելի արդյունավետ գործիքակազմեր ներառելու»,- նշեց նա։
Ի պատասխան, Արման Թաթոյանը նշեց՝ համաձայն է, որ ապատեղեկատվությունը կանխելը պետության համար մարտահրավեր է՝ առավել ևս հետպատերազմյան շրջանում։
«Այո՛, պետությունը պետք է պայքարի դրա դեմ։ Բայց նաև պետք է հասկանանք՝ այդ պայքարում սխալներ թույլ տրվո՞ւմ են, թե՞՝ ոչ։ Օրինակ՝ մեր ուսումնասիրություններով՝ վերջին շրջանում ավելացել են լրագրողների հարցերին պատասխանելու անհիմն մերժումները, հարցումներին ուշ պատասխանելը։ Պատկերացրեք՝ մի իրադարձություն է տեղի ունենում, լրագրողը հարցում է ուղարկում, պետությունն ի վերջո պատասխանում է, բայց ուշացնում է այդ պատասխանը։ Արդյունքում՝ այդ վակուումը լցվում է ապատեղեկատվությամբ։ Ուստի պետությունն ինքը պիտի թույլ չտա, որ վակուումներ առաջանան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան