Համաձայն չեմ այն դիրքորոշման հետ, որ որպես փաստարկ բերվում է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը. Թաթոյան
«Չեմ ընդունում այս մոտեցումը մարդու իրավունքների տեսանկյունից: Կարծում եմ՝ խախտում է մեր բնակիչների իրավունքները»,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին՝ կապված սահմանազատումների հետ:
Մասնավորապես պատգամավորը շեշտադրեց, որ իշխանությունն ինքնաարդարացման համար նշում է՝ այն, ինչ կատարվում է մեր սահմանների հետ, պատերազմի հետևանք չէ, այդ հարցը դեռ որոշվել էր 2010 թ. ԱԺ-ում Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելով:
Արման Թաթոյանի կարծիքով, ՀՀ սահմանների հետ կապված դա ընդունելի փաստարկ չէ:
«Մարդու իրավունքների տեսանկյունից ես համաձայն չեմ այն դիրքորոշման հետ, որ որպես փաստարկ բերվում է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը»,- նշեց Պաշտպանը:
Նա բացատրեց, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը վերաբերում է մարզերին ու համայնքներին, իսկ պետական սահմանի հետ կապված հարցերը կարգավորվում են պետական սահմանի մասին օրենքով:
«Վարչատարածքային բաժանման մասին օրենքն ընդամենը վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համյանքներ միջև բաժանումներ են, բայց ոչ երկրի պետական սահմանի, քանի որ պետական սահմանը շատ մեծ կարող է լինել»,- ասաց Ա.Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների իրականացրած սահմանազատմանը վերաբերող հարցրին միջգերատեսչական հանձնաժողո՞վն է պատասխանելու
- Թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում. Մենուա Հովսեփյան
- Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ GPS-ով ՀՀ գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը
- Ներկա «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով. Սարհատ Պետրոսյան
- Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. Արմեն Գրիգորյան
- Կայծակնային սահմանազատումն անընդունելի գործընթաց է. Բեգլարյան
- Գուգլ քարտեզի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին