Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը
Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Առաջինը մրցագորգ են դուրս եկել ազատ ոճայինները: Օրը հաջողություն չի բերել Հայաստանի պատվիրակներին: Արման Անդրեասյանը /74 կգ/ և Հովհաննես Մխիթարյանը /86 կգ/ տարբեր փուլերում ձախողվել են, եզրափակիչ չեն մտել և անմասն են մնացել խաղարկվող օլիմպիական ուղեգրերից:
Հայաստանի պատվիրակության կազմում մեր ազատ ոճայիններից Տոկիո են մեկնել Արսեն Հարությունյանը /57 կգ/ և Վազգեն Թևանյանը /65 կգ/:
Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից տրամադրվել են հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանից պայքարի են դուրս եկել Արմեն Մելիքյանը /60 կգ/, Կարեն Ասլանյանը /67 կգ/, Արթուր Շահինյանը /87 կգ/ և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները