Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
ԵՊՀ գիտական խորհուրդը արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրության մեջ արված փոփոխության հարցը, գիտխորհրդի անդամներից մեկը հարց հնչեցրեց՝ ենթադրեն կասեցվում է կառավարության որոշումը, դրանից հետո ի՞նչ է լինելու, ուսանողները կարող են դիպլոմ չստանալ, ինչը լրջագույն հարց է:
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս իմասով մի քանի ռիսկ կա:
«Լավագույն լուծումը կառավարության որոշման իրավական գործողության կասեցումն է, որպեսզի հնարավոր չլինի կիրարկել, իսկ այդ պայմաններում արդեն պարտականություն կա, որպեսզի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք հրաժարական են տվել, բայց լիազորությունները դեռ չեն դադարել, հետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները, եթե հետ չեն վերցնում, փոխարինեն»,- նշեց Վ. Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, թե ինչում է ռիսկը կայանում. «Եթե հոգաբարձուների խորհրդի լուծարումից հետո անցնում է 3 ամիս, և չի ձևավորվում հոգաբարձուների խորհուրդը, «Հիմնադրամների մասին» օրենքի ուժով արդարադատության նախարարը նշանակում է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ: Եթե 6 ամսյա ժամկետում ԵՊՀ կանոնադարությամբ սահմանված կարգով այդ 3 հոգուն չհաջողվի ձևավորել մարմին, ապա «Հիմնադրամների մասին» օրենքով Հիմնադրամը, տվյալ դեպքում ԵՊՀ-ն, գնում է լուծարման»:
Նա նշեց՝ ներքին համոզմունք ունեն, որ նման պատասխանատվություն որևէ մեկն իր վրա չի վերցնի, այդ թվում քաղաքական իշխանությունն էլ, կարծում է, չի գնա այդ քայլին, բայց ամեն դեպքում հապաղելու իրավունք չունեն:
«Ամենակարևոր հարցը կանոնադրական մարմինները ձևավորելն է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
- ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- Կարևոր է, որ ՄԻՊ-ը կառավարության՝ բուհերի ինքնակառավարման մասին որոշումը ՍԴ-ում վիճարկի. Սիմոնյան
- Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում
- Կառլեն Խաչատրյան. Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը»
- Մալխասյան. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է աշխատի
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արդեն քվորում կա. Առաջարկվեց խորհրդի նախագահ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին