Կառուցվող 15 մոդուլային դպրոցներում նախատեսված են ապաստարաններ. Վահրամ Դումանյան
«Նախատեսվում է գումար հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար»,-կառավարութան նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նրա խոսքով՝ նախագծով ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հայտկացնել 2 մլրդ 942 մլն դարամ:
Ըստ Դումանյանի՝ գումարը կուղղվի նաև Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղով մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինաշխատանքների մեկնարկման համար:
Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման համար նախատեսված է 1.5 միլիարդ դրամ, որի մեջ ներառված են 2 դպրոց Արագածոտնում, 1-ը՝ Արարատում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2-ը՝ Գեղաքրունիքի մարզում, 3-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Լոռու, 2-ը՝ Կոտայքի մարզում, 1-ը՝ Շիրակի, 1-ը՝ Վայոց ձորի մարզում:
Նա հայտնեց, որ բոլոր պրոցներում նախատեսված են ապաստարաններ, և նախատեսվում է, որ այդ դպրոցները պետք է դառնան մշակութային, սպորտային համանքային կենտրոններ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԲ-ն 3,7 մլն դոլարի դրամաշնորհ կտա Արցախից բռնագաղթածների սոցիալական խնդիրները մեղմելու համար
- ՊՇՌ հավաստագիրը և «Կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ. Անահիտ Ավանեսյան
- 2020 թվականի ճգնաժամային տարվա համեմատ ապահովվել է ընդամենը 12.3 մլրդ դրամով ավել հարկային մուտք
- Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան