«Ժողովուրդ». ՀԱԿ-ից կշարունակեն հնչեցնել մեղադրանքներ գործող իշխանության հասցեին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ առաջին նախագահը վերահաստատեց իր առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին, որից հետո ՀԱԿ-ի քաղաքական ապագայի մասին խոսակցությունները ակտիվացան։ Բայց իրադարձությունների զարգացումները գնում են այն ուղղությամբ, որ մեծ հավանականությամբ ՀԱԿ-ը որոշում կկայացնի չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման որոշման համար ՀԱԿ-ում կան ծանրակշիռ պատճառներ. նախ՝ չունեն բավարար ֆինանսական միջոցներ ընտրություններին մասնակցելու համար, բացի այդ, կուսակցությունը նաև մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունի։ Բազմիցս երիտասարդ իշխանականները ՀԱԿ-ին որակել են կադրային ու մոտեցումային բազան չթարմացված քաղաքական ուժ, որտեղ ժամանակին եղել են պրոֆեսիոնալ կադրեր, բայց վերջիններս այլևս ակտիվ չեն, իսկ երիտասարդ կադրերից շատերը լքել են կուսակցությունը։
Կարճ ասած, թե՛ ֆինանսապես և թե՛ մարդկային ռեսուրսներով ՀԱԿ-ը չունի կապիտալ և չի կարողանա մասնակցել ընտրություններին, ծածկել ընտրական բոլոր տեղամասերը, մինչդեռ ՀԱԿ-ն ուներ բոլոր շանսերն այժմ ամենաուժեղ ընդդիմությունը լինելու, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի արցախյան թեզերը ճիշտ դուրս եկան։ Այս ընդդիմությունն էլ, սակայն, ճիշտ չաշխատեց ու դարձավ անկարող։ Եվ որպեսզի որևէ կերպ այդ անկարողությունը արդարացվի, ՀԱԿ-ից կշարունակեն հնչեցնել մեղադրանքներ գործող իշխանության հասցեին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: