Այսօր կառավարության նիստերի դահլիճը վերածվեց նախընտրական քարոզչության բեմահարթակի
Գործադիր իշխանության գործառույթները կատարող ժամանակավոր կառավարությունն այսօրվա 1 ժամ 20 րոպե տևած իր նիստի ուղիղ կեսը հատկացրեց նախընտրական քարոզչությանը: Կառավարության անդամների պաշտոնակատարները և մարզպետերը, օրակարգային 3 հարցը քննարկելուց հետո, իրար հերթ չտալով հնչեցրեցին հնարավոր բոլոր դրական քայլերը, որոնք, իրնեց կարծիքով, հասցրել են կատարել:
Հիշեցին կրթության ոլորտից մինչև ժողովրդագրության խնդիրների ուղղությամբ կատարված միջոցառումները:
Տիգրան Ավինյանը հիշեց, որ կառավարությունը դեռ 2019 թվականին փոփոխել է երեխայի ծննդի միանվագ նպաստների համակարգը՝ առաջին երեխայի դեպքում 50 հազարի փոխարեն 300 հազար դրամ դարձնելով, իսկ երկրորդ երեխայի՝ 150 հազար դրամի փոխարեն կրկին 300 հազար դրամ դարձնելով: Նա չմոռացավ հիշել, որ հիփոթեքային երեք նպատակային ծրագրեր կան, որոնք աջակցում են երեխա ունեցող ընտանիքներին և տվեց հերթական նախընտարկան խոստում, որ բեկումնային ծրագիրը դեռ առջևում է:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շտապեց հայտնել, որ Լուսակն բնակավայրում դպրոց կառուցելու մասին իրենց խոսքերը տեղի բնակիչները սկսզբից հումորով են ընդունել:
«Նրանք մտածում էին, որ մենք կատակում ենք, բայց երբ որ մենք տեսանք երեխեքի աչքի փայլը դպրոցի հիմնարկեքի ժամանակ, հասկացանք որ մեր պետության ողնաշարն ուղղվում է»,-պատկերավոր ներկայացրեց մարզպետը:
Ատոմ Ջանջուղազյանը և Մհեր Գրիգորյանը հերթափոխելով վերհիշեցին, թե ինչ փոփոխություններ են արել բիզնեսի միջավայրը բարելավելու համար:
Կառավարության այս ինքնամոռաց հիշատակումները սակայն բախվում են բնակչության տարակուսանքի պատին՝ որն վերջին տարիներին ապրելակերպում բացի բացասական տեղաշարժից այլ բան չի արձանագրել:
Հարակից հրապարակումներ`
- ՊՇՌ հավաստագիրը և «Կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ. Անահիտ Ավանեսյան
- 2020 թվականի ճգնաժամային տարվա համեմատ ապահովվել է ընդամենը 12.3 մլրդ դրամով ավել հարկային մուտք
- Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին