«Հրապարակ». «Իմքայլական» սյունեցի պատգամավորը «աշխատանքային այցով» է մեկնում Սյունիք, որ պետական սուղ բյուջեից գործուղման փող ստանա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ կայքում երեկ հայտնվեց Արարատ Միրզոյանի կարգադրությունը, համաձայն որի՝ «աշխատանքային այցով 2020 թվականի դեկտեմբերի 19-26-ը Սյունիքի մարզ» է գործուղել պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Ըստ նույն փաստաթղթի, Միրզոյանն աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին կարգադրել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի վճարումը կատարել ՀՀ 2020 թ. պետական բյուջեով։
Բանն այն է, որ Սերժի ժամանակ ՃՈ պետի տեղակալ, ներկայումս իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը սյունեցի է, ծնվել է Գորիս քաղաքում, որտեղ և գտնվում է նրա հայրական տունը. նա պատգամավոր է ընտրվել Սյունիքի մարզից։ Թվում էր, թե պատերազմի ընթացքում և առավել ևս դրանից հետո նա ամեն րոպե պետք է գտնվեր իր ծննդավայրում, իրեն մանդատ տված մարդկանց կողքին, ովքեր հայտնվել են ոսոխի երախում և ստիպված են մետր առ մետր զիջել թշնամուն, բայց պատգամավորը բավական չէ իր ընտրատարածքում չէ, մի բան էլ «աշխատանքային այցով» է մեկնում Սյունիք, որ պետական սուղ բյուջեից նաև գործուղման փող ստանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: