«Հրապարակ». ԼՀԿ-ն փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել, սակայն ոչ ոք չի արձագանքել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել՝ նպատակ ունենալով վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ։ Փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցչով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցչով), ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ընդհանուր՝ 16 անդամ։
ԼՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի և «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, ինչպես նաև խորհրդարանական գործընկերներին, որ արձագանքեն։ Սակայն երեկվա դրությամբ դեռ ոչ ոք չէր արձագանքել։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: