«Փաստ». Ռուսաստանում բավականին բարյացակամ վերաբերմունք ունեն «Ալյանսի» ու նրա ծրագրի նկատմամբ. Նախատեսված է «Ալյանսի» պատվիրակության այց ՌԴ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, մայիսի 20-ից հետո նախատեսված է «Ալյանս» կուսակցության պատվիրակության այցը Մոսկվա, որտեղ նախանշված են հանդիպումներ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև Դաշնային ժողովի և Պետական դումայի արտաքին կոմիտեների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվելու է բավականին ընդգրկուն օրակարգ, որն իր մեջ ներառում է հարցերի լայն շրջանակ:
Նախընտրական շրջանում նման այցը ուշագրավ է հատկապես այն առումով, որ, ըստ տեղեկությունների, Ռուսաստանում, մեղմ ասած, բավականին բարյացակամ վերաբերմունք ունեն «Ալյանսի» ու նրա ծրագրի նկատմամբ, հատկապես այն տեսակետից, որ մասնավորաբար, այս կուսակցության ծրագրում կան կոնկրետ շեշտադրումներ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Ալյանսի» նախագահի և Հայաստանում ՌԴ դեսպանի հանդիպման ժամանակ վերջինս պաշտոնապես ողջունել է այդ կուսակցության քաղաքական պլատֆորմը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: