ԱԺ-ում պատգամավորները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ
ԱԺ պատգամավորները խորհրդարանի շենքում պատվաստվում են կորոնավիրուսի դեմ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով, պատգամավորները պատվաստվում են ըստ ընթացակարգի։
«Քրոնիկ հիվանդությու չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները կպատվաստվեն «AstraZeneca»-ով, իսկ 55 և բարձր տարիքի քրոնիկ հիվանդություն ունեցողները՝ կա՛մ «Sputnik V»-ով, կամ՝ «AstraZeneca»-ով: Բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորութուն կտրվի։ Աշխատակազմից ևս մարդիկ կպատվաստվեն, եթե ունենան ցանկություն»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի, նման ակցիաներից հետո հանրության մոտ պատվաստանյութերի հետ կապված վստահությունն ավելանում է։
«Համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն 1/3-ը պիտի պատվաստվի»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ Նարեկ Զեյնալյանը նկատեց, որ ցանկացած դեղամիջոց, այդ թվում և պատվաստանյութերն ունեն լրացուցիչ ռիսկեր։
«Ցանկացած դեղ, որ դուք խմում եք որևէ գանգատի դեպքում, ունի կողմնակի ազդեցություն։ Վստահեցնում եմ՝ դրանք շատ ավելի ռիսկային են, քան պատվաստանյութերը։ Բայց մենք երբևէ չենք խորանում, թե ինչ հակացուցում ունի, օրինակ՝ ասպիրինը»,- կարծիք հայտնեց նա։
Նարեկ Զեյնալյանը հավելեց, որ «AstraZeneca»-ով պատվաստվելու դեպքում 1 միլիոն բնակչության շրջանում գրանցվել է մահվան 4 դեպք, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։
Հարակից հրապարակումներ`
- Կանադայում «AstraZeneca»-ով պատվաստումից հետո առաջին մահն է գրանցվել
- Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան