Անի Սամսոնյանը զուգադիպություն է տեսել իմքայլական պատգամավորի ու Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունների մեջ
ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, արձագանքելով ԱԴրբեջանի ՄԻՊ-ի՝ Արմեն Թաթոյանի դեմ ուղղված բողոքին, գրել է.
«Ինչպիսի զուգադիպություն։
Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը։ Զեկույցը այնքան փաստարկված և բովանդակալից էր, որ իմաստալից թերություններ հնարավոր չէր պարզապես գտնել։ Բայց իշխանական մի պատգամավոր փորձեր արեց գտնել և ինչքան սուտ ու կեղծիք կար խմբակցության անունից ելույթով հնչեցրեց ՄԻՊ հասցեին։ Իրեն էլ խայտառակեց, խմբակցությանն էլ, ինձ էլ մեղադրեց Ադրբեջանի հետ աշխատելու մեջ և արժանացավ ծաղրուծանակի այդ անհեթեթության համար։
Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ։ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք նամակ է գրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին մեր մարդու իրավունքների պաշտպանի դեմ։
Նման զուգադիպությունների մասին էր նաև երեկվա իմ ելույթը, որը կարող եք դիտել այստեղ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ բողոքելով Հայաստանի օմբուդսմենից
- Էդ ինձ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում. Արման Թաթոյանը՝ իմքայլականին
- ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում իշխանական պաշտոնյաները և ադրբեջանական մեդիան. Անի Սամսոնյան
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան