«Իմ քայլը» խմբակցությունը Գեղամ Հովեյանի թեկնածությունն առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
Աժ-ն սկսեց քննարկել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համալրման օրակարգային հարցը:
Նիստը նախագահող փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Գեղամ Ազատի Հովեյանի թեկնածությունը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը, ներկայացնելով Գեղամ Հովեյանի կենսագրությունը, տեղեկացրեց, որ վերջինս 2018 թվականից Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետքն է, իսկ մինչ այդ ղեկավարել է Վերահսկիչ պալատի նույն վարչությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան