ԱԱԾ գործառույթների մեջ երբևէ չի մտել սատանա փնտրելը, ՀԴՄ-ների ստուգումը. Եպիսկոպոսյան
«Այսօր այն օրը չէ, որպեսզի մեկնաբանվի վարչապետի տված հանձնարարականները, բայց եթե տրվել են եթերով, ասեմ՝ ԱԱԾ գործառույթների մեջ երբևէ չի մտել սատանա փնտրելը, երբևէ չի մտել ՀԴՄ-ների ստուգումը»,- ասուլիսում ասաց «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը:
Նրա խոսքով, իր մոտ մի ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ ՊԵԿ գոյություն չունի, ԱԱԾ-ն ոնց որ լինի «палочка выручалочка»: Այդպես չի լինում»,- նշեց նա:
Ասուլիսին ներկա ՀԿ համահիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանն ասաց, որ չի պատրաստվում մասնավորեցնել իր, վարչապետի հետ ունեցած խոսակցությունները տարբեր առիթներով, քանի որ դա ծառայություն է, իր ղեկավարն է եղել, բնականաբար, դրել է խնդիրներ, որոնք եթե նույնիսկ չեն կատարել, բացատրել են, թե ինչու չեն կատարում:
«Պարոն Եպիսկոպոսյանն առարկայական օրինակներով ասաց: Այդ հանձարարականներ տալը պայմանավորված է նրանով, որ ուղղակի չեն պատկերացնում Ազգային անվտանգության ծառայության դերակատարությունը երկրում, թե ինչ խնդիրներ պետք է լուծի ԱԱԾ-ն:
Ցավով եմ ասում, հավատացեք, շատ գործընկերների հետ եմ խոսում, զարմացած են՝ ասում են վերածվել է քաղմասի, ամեն տեսակ գործով դուք զբաղվում եք: Նախկինում մարդիկ քիչ էին առնչվում ծառայության հետ, ծառայությունը հանգիստ իր աշխատանք էր կատարում, հիմա այդ ակտիվությունը բերել է այս վիճակին»,- ասաց Մ. Համբարձումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին շրջանում իշխանությունների քայլերը միտված են ընդդիմախոսներին դատարանների միջոցով լռեցնելուն. Վանեցյան
- Միքայել Համբարձումյան. ԱԱԽ հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացվել է օբյեկտիվ իրավիճակը
- Այսօր անհնար է Ադրբեջանի հետ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարել.ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար
- Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Վանեցյան
- Միքայել Համբարձումյան. Միայն նախաքննական մարմինը կարող է պարզել պատերազմի ընթացքի ու հետևանքների վերաբերյալ ճշմարտությունը
- Բոլորով պետք է գործենք «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք» բանաձևով. Արթուր Վանեցյան
- Քաղաքական պոպուլիզմն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող ՀՀ-ի համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- Վանեցյան. Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվեր «Բայրաքթարներ»-ի մասին ինֆորմացիա հավաքելով, ուղարկում էին սատանա բռնելու
- Էդուարդ Մարտիրոսյանը՝ որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության մասին
- Իշխանությունը սատանայի փնտրտուքի մեջ է. Մարուքյան
- Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի հետ կապը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան