Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա 1-ով՝ հասնելով 5-ի
«Առաջարկում ենք Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնելմ, այսինքն՝ 4-ը դարձնել 5»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, նախագծով առաջարկվում է նաև օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը։
«Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև հանրային ծառայության մասին օրենքում։ Բովանդակային առումով խնդիրն այն է, որ Երևան քաղաքն ունի բազմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, մասնագիտական կառույցներ, որոնք այս ոլորտում իրենց դերով, համատեղ աշխատանքով կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական խնդիրները։
Քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները կարգավորվեն վարչական համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից, և կանոնակարգվեն ըստ համայնքային օրենսդրության կանոնակարգումների»,- ներկայացրեց Վաչե Տերտերյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան