Կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է անում ԱՄՆ-ին 50մլն դոլար ուղիղ մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին
Կոնգրեսական Քրիս Սմիթը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենատարեց անդամը, կոչ է արել Ներկայացուցիչների պալատի պատկան մարմիններին առնվազն 50 միլիոն դոլար հատկացնել Արցախում սննդի անվտանգության, բնակարանային ապահովման, բժշկական օգնության, ենթակառուցվածքների և այլ հրատապ կարիքների համար՝ վկայակոչելով անցյալ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված հարձակման պատճառած հսկայական մահերն ու ավերածությունները։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Արտաքին օգնության օրինագիծը պատրաստող Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում, Սմիթը նշել է, որ «2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ուժերը սկսեցին աղետալի նվաճողական պատերազմ վիճելի Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում եղան հազարավոր զոհեր, հազարավորներն անօթևան դարձան և կենսական նշանակության ենթակառուցվածքները ոչնչացված են տարածաշրջանում՝ ընդգծելով «Արցախում հումանիտար օգնության համար 50 միլիոնից ոչ պակաս գումարի տրամադրումը` սննդի անվտանգության, բնակարանային ապահովման, բժշկական օգնության և կենսական ենթակառուցվածքների օժանդակման համար»:
Կոնգրեսական Սմիթը նաև խստորեն դատապարտել է «հավաստի զեկույցները, որ Թուրքիայի Հանրապետությունը ֆինանսավորում է սիրիական ազգային բանակի վարձկաններին՝ Արցախ ներխուժած ադրբեջանական բանակի հետ կռվելու համար»՝ կոչ անելով իր կոնգրեսական գործընկերներին՝ «ոչ պակաս, քան 500,000 դոլար տրամադրել պետքարտուղարին՝ զեկույցի համար, որը պետքարտուղարը պետք է ներկայացնի Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին` կապված Թուրքիայի դերի հետ Արցախի վերջին հարձակման գործում»:
Իր նամակում կոնգրեսականը կոչ է անում ամրապնդել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որը սահմանափակում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնությունը և կասեցնում է «ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ նրա կառավարությունը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չի համաձայնվել հակամարտության արդարացի լուծմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կցանկանան շարունակել ցեղասպանությունը․ Մայքլ Ռուբին
- Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման մասին
- Բլինքենի ցինիզմը ցեղասպանության ճանաչումից հետո խրախուսում է Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Մայքլ Ռուբին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին