Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը կանցկացվի ժամը 14.30-ին
Այսօր ժամը 14.30-15.30 ընկած ժամանակահատվածում խորհրդարանականները Հաշվեքննիչ պալատի անդամ կընտրեն։ Հիշեցնենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ընտրության համար այդ ժամն է հաստատվել, քանի որ պատգամավորների մի մասը 13.30-14.30 ընկած ժամանակահատվածում պատվաստվելու են կորոնավիրուսի դեմ։
Գեղամ Հովեյանը 2018 թվականից Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետն է, իսկ մինչ այդ ղեկավարել է Վերահսկիչ պալատի նույն վարչությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն ներկայանում է դատարկ դահլիճում
- «Իմ քայլը» խմբակցությունը Գեղամ Հովեյանի թեկնածությունն առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան