Միքայել Համբարձումյան. ԱԱԽ հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացվել է օբյեկտիվ իրավիճակը
«Հոկտեմբերի 19-ին ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ամենայն մանրամասությամբ ներկայացվել է երկրում տիրող իրավիճակը։ Եվ ես այսօր փաստում եմ, որ դա օբյեկտիվ այն իրավիճակն է եղել, ինչն իսկապես տիրել է երկրում»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։
Նա մանրամասնեց, որ ի պաշտոնե չէր կարող և չի մասնակցել Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 30-ի նիստին։
Նա լրագրողներին խնդրեց պատերազմի ընթացքում իշխանությունների գործողությունների վերաբերյալ իրեն այսօր հարցեր չուղղել։
«Մտածում եմ՝ առաջիկայում մի քիչ ավելի լայն ֆորմատով կտամ հարցազրույց, կներկայացնեմ իմ նկատառումներն այդ մասով, կոնկրետ շեշտադրումներով։ Ավելի մանրամասն հարցազրույց կտամ, այսօր բավարարվենք այսքանով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր անհնար է Ադրբեջանի հետ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարել.ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար
- Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Վանեցյան
- Միքայել Համբարձումյան. Միայն նախաքննական մարմինը կարող է պարզել պատերազմի ընթացքի ու հետևանքների վերաբերյալ ճշմարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան