«Չգիտեմ Քոչարյանի դատն է». Ալեն Սիմոնյանը պատահմամբ միացրեց Նիկոլ Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը
Այսօր, երբ խորհրդարանում քննարկվում էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, հարակից զեկուցող ՏԿԵ տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանի ելույթից հետո արտառոց դեպք տեղի ունեցավ։
Երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարակից զեկուցողին հարցեր տալու համար պատգամավորները կարող են հերթագրվել, հանկարծ միացավ մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Չգիտեմ Քոչարյանի դատն է»։
Ալեն Սիմոնյանն այդ երևույթին արձագանքեց. «Ուփս»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտնել էր, որ մայիսի 6-ին, ժամը 11։45-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Արաբկիր), դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան