Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է.
«Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ՊՆ ներկայացուցչի հետ հանդիպում՝ գերիների վերադարձի հետ կապված հարցերով։ ՊՆ-ն պատասխանել է, որ չի զբաղվում գերիների վերադարձի հարցերով, ուստի նման հանդիպումը գտնում է ոչ նպատակահարմար։
Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գերիների վերադարձի հարցը դարձել է ամենաառաջնահերթը քաղաքական օրակարգում, և իշխանությունը բոլոր լծակներով փորձում է ներկայացնել, որ գերիների վերադարձը կատարվում է իր շնորհիվ, սակայն վերջին ամիսների զարգացումները ապացուցեին, որ գերիների համար բանակցող և նրանց հայրենիք վերադարձնող միակ մարդը ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն է, որի հետ հայկական կողմից որևէ պաշտոնյա չի աշխատում, միակ մարդը, որը Մուրադովի հետ մոտ է, Արցախի ԱԻՊԾ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանն է։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ԱԺ-ում անկախ պատգամավորների հետ կազմակերպված քննարկման ժամանակ Արցախի ԱԻՊԾ փոխնախարար Բորիս Ավագյանը ելույթից հետո անմիջապես հեռացվեց աշխատանքից, իսկ անկախ պատգամավորները հայտարարեցին, որ պատրաստվում են գերիների վերադարձի հարցերով զբաղվող խումբ կազմել և ակտիվ մասնակցություն ունենալ այս գործընթացին։ Մենք կապ հաստատեցինք Վարդան Աթաբեկյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ ՊՆ-ից գերիների վերադարձի հարցերով հանդիպում է խնդրել ու մերժում ստացել, Աթաբեկյանը հաստատեց»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ
- Ֆրանսիայի ԱԳՆ. Անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
- Իսպանացի պատգամավոր․ Ադրբեջանը պետք է անհապաղ հայ ժողովրդին վերադարձնի բոլոր ռազմագերիներին։
- Իսպանացի ավելի քան 100 գործիչ գործադիրին խնդրել է միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան