Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար
Մայիսի 12-13-ին Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մինչ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար մայիսի ութից ուսումնամարզական հավաք կկազմակերպի:
Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11-ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը,որըծնվել, մեծացել և ապրում է Երևանում,ինչպես նաև ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:
Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները:
Վարկանիշայինի ավարտից հետո, նույն Ցեգետ քաղաքում, մեր երկրի պատվիրակները կմասնակցեն մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հունգարիայից մեր մարզիկներ Արա Վիրաբյանը և Էդգար Թությանը մարզիչ Շահվալադյանի հետ կմեկնեն Բառնաուլ, որտեղ անցկացվելիք միջազգայինում դարձյալ կմրցեն օլիմպիական ուղեգրերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները