Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում պատգամավորները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ
- 07.05.2021. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան