Ֆրանսիայի ԱԳՆ. Անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։
"Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող մնացած բոլոր հայ գերիներին: Նախօրեին Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ էր այս առումով",- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ ֆեյսբուքյան ու թվիթերի գրառման մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն գրառմանը կցել է նաև մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան