Հնդկաստանն օրական COVID-19-ով վարակվելու դեպքերի քանակի հակառեկորդներ է սահմանում
Հնդկաստանը կորոնավիրուսի նոր դեպքերի թվով հերթական հակառեկորդն է սահմանել: Նախորդ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 414,1 հազար նոր դեպք: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:
Երկիրն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, Հնդկաստանում COVID ունեցող մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 21,4 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 17,6 միլիոն մարդ, 234 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից և հարակից հիվանդություններից:
Հնդկաստանում դեպքերի թվի աճը շարունակվում է փետրվարից՝ COVID-19-ից բուժվող մարդկանց թիվը հասցնելով ավելի քան 3,6 միլիոնի: Նոր դեպքերի թիվն ավելի քան երկու շաբաթ անընդմեջ գերազանցում է օրական 300 հազարը, ավելին, քան աշխարհի որևէ այլ երկրում և արդեն երեք անգամ այդ թիվը գերազանցել է 400 հազարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան