Փաշինյանի երբեմնի պաշտպանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։
Հայցը մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին: Այն Վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին։
Նշենք, որ Աթանեսյանը ժամանակին Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան