Սուբյեկտայնություն և ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը. Արա Սաղաթելյան
«Ձեզ հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի թիմից եմ, մեր թիմը շատ կազմակերպված և կուռ կառույց է։ Այս ընտրություններին մեր թիմը չի մասնակցում՝ որպես քաղաքական միավոր»,- ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե հստակեցվե՞լ է նրա՝ քաղաքականություն մտնելու ձևաչափը, ընտրություններին մասնակցելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ Սաղաթելյանն ասել էր, թե սկսելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ձևավորված դաշինքների վերաբերյալ՝ ՀՀԿ-«Հայրենիք», Քոչարյան-ՀՅԴ եւ այլն, ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում, նա պատասխանել է. «Հստակ տեղեկություն բոլոր դաշինքների մասին դեռ չկա, կա տրամադրվածությունների մասին տեղեկություն։ Որքան տեղյակ եմ, բոլորն էլ ասում են, որ երբ կհայտարարվեն ընտրություններ, և մենք կհամոզվենք, որ երկիրը ղեկավարող իդիոտը մեզ հերթական անգամ չի խաբում, այդ ժամանակ կհայտարարենք մեր քաղաքական կոնֆիգուրացիաների մասին։ Ես այդպես եմ հասկանում իրականությունը՝ դատելով Ձեր կողմից հիշատակված տարբեր քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների ելույթներից»:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր ընտրություններին չմասնակցելու պատճառները: Արա Սաղաթելյանին հարցրել են՝ իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից ոևէ մեկին աջակցելո՞ւ են։
«Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն և աջակցություն։ Մենք արտահայտելու ենք մեր դիրքորոշումն ընդդեմ այս տականքների, մենք բացատրելու ենք հասարակության բոլոր հնարավոր շերտերին՝ բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելով, որ սուբյեկտայնություն և ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը»,- պատասխանել է Արա Սաղաթելյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը չունի ներքին լեգիտիմություն, քանի որ բոլոր կառույցները պահանջել են նրա հրաժարականը. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Հիշո՞ւմ եք, ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքական հաշվեհարդարների մասին հայտնել էր այս իդիոտին ու հրաժարակա տվել
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Դրսից բոլորը տեսնում են, որ գործ ունեն հասարակ տրոլի հետ
- Չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին, իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ. Միքայել Մինասյան
- Արա Սաղաթելյան. Մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից
- Արա Սաղաթելյան. Ունենք հիմքեր՝ կասկածելու, որ վարչապետի աթոռին նստած կլոունը առիթ կգտնի և կչեղարկի ընտրությունը