Վարդան Բալյանը՝ ՔՊ-ի մասին. Հրեաներից կարգախոսներ գողացողները հեղափոխության կեղծողներից իզուր են երազում հաղթանակ կեղծող դառնալ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ապագա կա. իշխող քաղաքսկան ուժը քաղաքական գրագողության դասական մարմնացում է։ Շատերը կհիշեն դեռ կորոնավիրուսային համաճարակին ընդառաջ սահմանադրական հանրաքվեի Այո քարոզարշավի գողացած լոգոյի պատմությունը։
Մայրաքաղաքի կանգառները ողողած "Ապագա կա" քարոզարշավային սլոգանը հերթական գողությունն է՝ այս անգամ գողացել են Իսրայելում Կնեսետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցության կարգախոսը։
Ի դեպ, Նեթանյահուին չհաջողվեց կառավարություն ձևավորել, և երկրի նախագահը այդ իրավունքը հանձնեց 2012 թվականին հիմնադրված, լիբերալ «Երիտասարդ Աթիդ» կուսակցության առաջնորդ, մասնագիտությամբ լրագրող Լապիդին, ով առաջին իսկ ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ 2013֊ 2014 թվականներին՝ ֆինանսների նախարարն էր Նեթանյահուի կառավարությունում:
Մանրամասներին գուցե անդրադառնամ առաջիկայում։
Իսկ մեր քաղաքական գրագողների մասով թերևս ավելացնել չարժե. հրեաներից կարգախոսներ գողացողները հեղափոխության կեղծողներից իզուր են երազում հաղթանակ կեղծող դառնալ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Հայ մարդկանց մեծ մասը փնտրում է տարբերակ սրանց բոլորին գրողի ծոցն ուղարկելու համար
- Վարդան Բալյան. Մեզ սպասվում է Ցեղասպանության հարցի էրդողանական լուծում
- Վարդան Բալյան. Մոտենում ենք սահմանագծի, երբ սրանց հեռացնելու բոլոր միջոցները դառնում են սահմանադրական
- Վարդան Բալյան. Կորուստները անհնարին պետք է լինեին, եթե անգիտությամբ կամ դիտավորությամբ չարվեին կոպտագույն սխալներ
- Վարդան Բալյան. Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- Վարդան Բալյան. Հայրենասիրությունը վտանգավոր համարողներին քաղաքականության լուսանցք նետելը հրամայական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան