Մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը հիվանդացել է կորոնավիրուսով
Վերջին մեկ տարվա ընթացքում մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը, համաճարակի սկզբից, հիվանդացել է կորոնավիրուսով: Միևնույն ժամանակ, COVID-19-ով հիվանդացածների մոտ կեսն ապրում են հինգ երկրներում՝ ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա, Ֆրանսիա և Թուրքիա, հաղորդում է MIR 24-ը:
Հնդկաստանը շարունակում է մնալ բացարձակ առաջատարը՝ օրական վարակման նոր դեպքերի քանակով: Այս ամսվա ընթացքում արդեն երկու անգամ գրանցվել է ավելի քան 400 հազար դեպք:
Երկրի առողջապահությունը գործնականում գրեթե ոչնչացված է: Հիվանդանոցները գերբնակեցված են, մարդիկ մահանում են թթվածնի պակասից:
Կառավարությունը փորձում է լուծել ճգնաժամը՝ թթվածնի արտադրության նոր կենտրոններ ստեղծելով: