Ջրային մերսման թերապիան արդեն հասանելի է մանկատան սաներին
Այսուհետ Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան սաները հնարավորություն կունենան օգտվել ջրային թերապիայի, մերսման, բուժական ֆիզկուլտուրայի, ֆիզիոթերապիայի, մարմնակրթության, հատուկ նեղ մասնագիտական կենտրոնների վերականգնողական լայն հնարավորություններից: Այսօր նորաստեղծ կենտրոնը ներկայացվել է արարողությանը ներկա պաշտոնական հյուրերին: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Հիդրոթերապիայի կենտրոնում բուժ-վերականգնողական և շտկողական աշխատանքները հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգման վրա էական ազդեցություն կունենա: Նորաստեղծ կենտրոնի բազմաֆունկցիոնալ ռեսուրսները կարևոր են հատկապես հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար:
Մանկատան վերականգնողական կենտրոնում հիդրոթերապիայի կենտրոնի կառուցումը, կահավորումը, ինչպես նաև լվացքատուն-չորանոցի ստեղծման ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ-ի SOAR հիմնադրամի հովանավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում