ԱԺ-ն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը. ցեմենտի համար կասահմանվի 14 000 դրամ տուրք
ԱԺ նիստի ավարտին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել, որ առաջինից երկրորդ ընթերցում «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը կլրամշակվի՝ ցեմենտի համար սահմանելով 14 000 դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2000 դրամ։
Նա կոչ արեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել:
Ազգային ժողովը սպառեց օրակարգը՝ քառօրյայի վերջին նիստում քվերակությամբ ընդունելով քննարկած հետևյալ նախագծերը.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը (առաջին ընթերցմամբ),
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, և«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը (առաջին ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացվող օրենքի փաթեթը (առաջին ընթերցմամբ):
Հարակից հրապարակումներ`
- Եթե պետությունը ձեռք չի մեկնում կինոյին, ապա այն չի ունենում 830 ոչխար. Արթուր Մանուկյան
- Բոլիվուդյան մի ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ֆիլմ նկարելով. Հովհաննիսյան
- Հաշվեքննիչ պալատը նոր անդամ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան