Ադրբեջանն հունվար-ապրիլին Թուրքիայից գնել է մոտ 117 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք
Հունվար-ապրիլին Թուրքիայից արտահանվել է 68.8 միլիարդ դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք: Anadolu-ն նման տվյալներ է մեջբերում՝ հղում կատարելով Թուրքիայի առևտրի նախարարությանը և Թուրքիայի արտահանողների ասամբլեային:
Ըստ զեկույցի, ապրիլին Թուրքիայի արտահանումն անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 109 տոկոսով՝ կազմելով 18,8 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային է:
ԱՄՆ-ը 2021-ի հունվար-ապրիլին դարձել է պաշտպանական և ավիացիոն արտադրանքի հիմնական ներկրողը Թուրքիայից, ինչն այս ժամանակահատվածում աճել է 56 տոկոսով՝ մինչև 386.113 միլիոն դոլար:
ԱՄՆ-ին հաջորդում է Ադրբեջանը՝ 117,315 միլիոն դոլար: Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը չորս ամսվա ընթացքում աճել է 1234 տոկոսով:
Ադրբեջանին հաջորդում են ԱՄԷ-ն` 90.299 միլիոն դոլար, Բանգլադեշը` 57.827 միլիոն դոլար և Գերմանիան` 50.014 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա