Ամերիկացի գեներալը նախազգուշացնում է «միջազգային հնարավոր անկայունության» մասին
Աշխարհը կարող է թևակոխել «հնարավոր միջազգային անկայունության» շրջան, որին նպաստում է Չինաստանի աճն ու վտանգավոր տեխնոլոգիաների առաջ գալը, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը և ռոբոտաշինությունը, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ պատերազմի ժամանակ, նախազգուշացնում է ԱՄՆ Գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին համեմատեց ներկա դարաշրջանը համաշխարհային պատմության այլ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, ներառյալ Հռոմեական կայսրության անկումը և Խորհրդային Միության փլուզումը:
«Մենք թևակոխում ենք հնարավոր միջազգային անկայունության շրջան», - ասաց Միլին Հովարդի համալսարանում:
Ըստ Միլիի, Չինաստանի վերելքը փոխում է տասնամյակներ հաստատված ստատուս քվոն, երբ ԱՄՆ-ը, ըստ էության, «անվիճելի գլոբալ ռազմական, քաղաքական և տնտեսական գերտերությունն էր»:
Նա նախազգուշացրեց, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն ուղեկցվում են ռոբոտաշինության, արդիական զենքերի զարգացման, արհեստական բանականության և այլ տեխնոլոգիական նորամուծություններով:
«Դրանք ծայրաստիճան կործանարար են և կարող են կարևոր նշանակություն ունենալ պատերազմների ընթացքում», - ասաց Միլին:
Նրա ելույթից օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները պետք է նախապատրաստվեն հավանական հակամարտությանը, որը նման չեն այլևս «հին պատերազմներներին, որոնք տարիներ ի վեր վարել է Պենտագոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան