«Փաստինֆո»․ Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են քննչական կոմիտեից։
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ,որ Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում և այնտեղից հետևել ռազմական գործողություններին, երբեմն նաև միջամտել։ Ա.Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։
Սույն հայտարարությունից անցել է 5-6 ամիս և «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով քննության առարկա դարձվել է, թե Նիկոլ Փաշինյանի կինը ինչ հիմունքներով է պատերազմի ժամանակ գտնվել հրամանատարական կետում, ունեցել է արդյոք գաղտնի տեղեկատվության տիրապետելու իրավունք, ինչ աստիճանի գաղտնի տեղեկատվության իրավունք է ունեցել, ինչպես է այդ իրավունքը նրան տրվել՝ ում կողմից և երբ։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, թե տվյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը։ Ասել է թե՝ չեն հերքել, որ քննության առարկա են դարձրել, պարզապես հանրությանը նպատակահարմար չեն գտնում տեղեկատվություն տրամադրել՝ ի հեճուկս հանրային շահի։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին. «Դեժավյու»
- Իսագուլյան. Լելե Թեփեի օպերացիայի խորհուրդ տվել է Սյամոն, այն քննարկել է Աննա Հակոբյանի հետ, նրանց օժանդակել է Քյարամյանը
- Լելե-Թեփեի օպերացիայում շատ ագրեսիվ պահվածք է դրսևորել Աննա Հակոբյանը. Ռուբեն Հակոբյան
- Արծրուն Հովհաննիսյան, դու Աննա Հակոբյանի ուղիղ դրդմամբ 44 օր խաբել ես ժողովրդին. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան