Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ , «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները՝ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի գլխավորությամբ, «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:
Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով՝ փրկարարական միջոցներով մեքենան հանել գետից:
Վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ին (ծնված 1987թ.) դուրս են բերել մահացած վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան