Եթե պետությունը ձեռք չի մեկնում կինոյին, ապա այն չի ունենում 830 ոչխար. Արթուր Մանուկյան
«Հիշում եք ֆիլմի հայտնի դրվագը՝ «Պավլե,՛ 830 ոչխարը 70 կիլոմետր տանում ենք Երևան, ճանապարհին յուրաքանչյուր ոչխար կորցնում է երկու կիլոգրամ, դա մոտավորապես 1660 կլիոգրամ է, սա բաժանում ենք ոչխարների վրա, ստացվում է 80 ոչխար» և այն ժամանակ, երբ որևիցե մեկը 80 ոչխար հանձնում էր պետությանը՝ նրա նկարը կպցնում էին գյուղապետարանի պատին, տանում եին Մոսկվա, պարգևատրում էին»,- Աժ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ ելույթ ունենալով «Կինեմատոգրաֆիայի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ:
Ներկայացնելով կինոյի ոլորտին նոր օրենքով աջակցություն ցույց տալու անհրաժեշտությունը՝ պատգամավորը պատկերավոր բացատրեց, որ եթե պետությունը ձեռք չի մեկնում կինոյի ոլորտին, ապա այն չի ունենում 830 ոչխար և պետությանը չի վերադարձնում 80 ոչխարը:
Մանուկյանը բացատրեց, որ քննարկվող նախագծով առաջարկվում է Հայաստանում ստեղծել «Քեշ բեք»-ի հնարավորություն, որy կինո նկարահանողներին կխրախուսի գումարները ներդնել մեր երկրում, այլ ոչ թե Վրաստանում, որտեղ արդեն գործում է այդ համակարգը:
Արթուր Մանուկյանը հայտնեց, որ «Քեշ բեք»-ը չի վերաբերում ֆիլմի ողջ բյուջեին, այլ որոշակի ծառայություններ է ընդգրկելու, որոնք կազմում են նկարահանվող ֆիլիմի արժեքի 40 տոկոսը:
Մասնագիտությամբ դերասան պատգամավորը, կարևորելով կինոյի դերը, հիշեց մշակույթի ոլորտում հայտնի «Ռուս-ֆրանսիական պատերազմը ավարտվեց այն օրը, երբ տպարանից դուրս եկավ «Պատերազմ և խաղաղություն» վեպը» արտահայտությունը և բացատրեց, որ այն պատմությունը, որը տեղի է ունեցել ռուս և ֆրանսիացի ժողովրդի միջև չի հասկացվել, քանի դեռ չի ներկայացվել արվեստի՝ գրականության պրիզմայով:
«Որպեսզի ամբողջանա այն պատմությունը, որը տեղի է ունեցել ժողովրդի հետ, այն պետք է անցնի արվեստի միջով»,- հայտարարեց Մանուկյանը՝ նկատելով , որ ներկայում այնպես է ստացվելէ կինոն մատչելիության և դիտողականության առումով շատ ավելի մեծ տեղ ունի, քան գրականությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները