Քաղաքական 14:41 07/05/2021 Հայաստան

Այսօր անհնար է Ադրբեջանի հետ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարել.ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար

«Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո մի քանի 100 կիլոմետր նոր սահման է ձևավորվել, մինչև հիմա ճշտված չէ, չեմ կարող ասել, թե Հայաստանի 29 հազար կիլոմետրից ինչքան է մնացել»,- «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ հրավիրած ասուլիսում  ասաց գեներալ-մայոր, ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:

Նա նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է սահմանում, ուղղակի սխալ է: 

«Իշխանություններն ասում են՝ դեմարկացիա են անում: Այդպես դեմարկացիա չեն անում: Սահմանագծման, սահմանազատման աշխատանքների համար պետք է միջպետական հանձնաժողովներ ստեղծվեն ԱԳՆ համակարգմամբ»,- նշեց գեներալ-մայորը:

Նա նշեց, որ  սահմանագծման, սահմանազատման աշխատանքներն առաջին հերթին  դիվանագիտական աշխատանք է, պետության հարցն է, պետք է այդ աշխատանքներում ընդգրկվեն նաև լավագույն մասնագետները:

«Թողնել զինվորականների վրա, որ նրանք զինված իրար հետ սահմանագիծ որոշեն, սխալ է, կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ»,- ասաց Արմեն Աբրահամյանը:

Նա նշեց, որ կան գեոդեզիական ճշգրիտ սարքեր, որոնց միջոցով է կազմակերպվում այդ ամեն ինչը. «Դա շատ ծանր աշխատանք է: Վրաստանի հետ սահմանագծման,  սահմանազատման աշխատանքները  սկսել ենք 1996 թվականից: 25 տարի է և մինչև հիմա ավարտված չէ այն դեպքում, որ Վրաստանի հետ բարիդարիացիական հարաբերություններ ունենք: Ավարտված չէ նաև ադրբեջանա-վրացական սահմանի ճշգրտումները:

Դրա համար, երբ հայտարարում են, թե Սյունիք մարզում կատարվում են դեմարկացիոն աշխատանքներ, զարմանալի է, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ հաշվի առնելով ադրբեջանիցների հետ այսօվա հարաբեությունները,  բացարձակ անհնարին բան է սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարել նրանց հետ: Գեներալ-մայորը գտնում է, որ հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե միջնորդ պետություն լինի:

«Օրինակ, Ռուսաստանը միջնորդ է հանդիսացել պատերազմը դադարեցնելու համար, կարող են խնդրել միջնորդ լինի նաև սահմանների ճշգրտման հարցում: Այլ հնարավորություն չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ասուլիսին ներկա ՀԿ-ի խորհրդի անդամ, գեներալ-մայոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ Հայաստանի ոչ անվտանգային համակարգը, ոչ տնտեսությունը այսօր պատրաստ չեն դրան. «Ես գտնում  եմ, որ այս հարցը առհասարակ այս փուլում պետք է օրակարգից հանվի, մինչև չվերականգնվի Հայաստանի անվտանգային համակարգը և տնտեսությունը պատրաստվի սահմանների հնարավոր բացմանը: Բայց այս փուլում խոսել դրա մասին և օրակարգում պահել, ուղղակի անթույլատրելի է»:

Խոսելով առաջիկա հնարավոր ընտրություններին մասին, ՀԿ-ի խորհրդի նախագահ, ԱԱԾ  տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանն ասաց, որ ներկա պահին չեն տեսել որևէ կուսակցության ծրագիր: Նա ընդգծեց, որ այդ ծրագրում անպայման պետք է լինի ԱԱԾ վերաբերյալ հարցեր:

ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանն ասաց, որ նախընտրական քարոզչության ընթացքում հետևելու են կուսակցությունների ծրագրերին, իրենց առավելապես հետաքրքրում է, թե ինչ  տեսլական ունեն  անվտանգության ծառայության զարգացման և ապագայի հետ կապված:

«Համապատասխան փուլում հետևություններ կանենք ու կկողմնորոշվենք, թե ինքներս որպես անհատներ կամ որպես ՀԿ ինչպիսի դիրքորոշում կգրավենք ընտրությունների հետ կապված: Կարծում եմ՝ եթե ոչ ՀԿ-ի անունից, ապա որպես անհատներ մեր կարծիքը կբարձրաձայնենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում ԱԱԾ գործունեությանը և պատասխանելով հարցին, թե հասարակության մեջ ԱԱԾ-ն ընկալվում է որպես ընդդիմության գլխին սարքող,  քրեական գործեր հարուցող կառույց, իսկ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, ասել էր՝  ԱԱԾ-ն համարվում է  ընդդիմության գրասենյակներում ժուչոկ տեղադրող  կառույց, Հրանտ Եպիսկոպոսյանն ասաց. «Ես աշխատել եմ մինչև 2016 թվականը, տարաձայնություններ ունենալով իմ ղեկավարի հետ,  դուրս եմ եկել համակարգից: Ինչ վերաբերում է մեր տարիներին, կարող եմ ասել, որ ժուչոկի մասնագետները ավելի շատ են տարածվել ներկա իշխանության օրոք»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}