«Չարի վերջը» ԱԺ-ում սեփական ըմբռնմամբ ներկայացնում է Գ. Պապոյանը
70 պատգամավորով սկսելով ԱԺ այսօրվա նիստը պատգամավորները մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդման քննությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը դատախազության հաշվետվության մասին ելույթը կառուցեց «Չարի վերջը» հեքիաթի մոտիվները Հայաստանի Հանրապետության իրավունքի ոլորտի վրա պրոյեկտելու փորձի վրա:
«Անպատժելիությունն էր պատճառը, որ աղվեսը կկվի ձագերին ուտելուց հետո մարսում էր»-պատկերավոր ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ փորձելով հեքիաթի մոտիվները կապել քրեադատավարական իրավունքի հետ:
Նա համոզմունք հայտնեց, որ հեքիաթի վերջում խեղդելով աղվեսին՝ շունն ինքնադատաստան է իրականացնում: Ըստ պատգամավորի՝ աղվեսը այդ դեպքում չի կարողացել օգտվել արդարադատաքննության իրավունքից և եկավ այն եզրահանգման, որ արդարադատությունն է, որ բացառում է ինքնադատաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան