Իսպանացի պատգամավոր․ Ադրբեջանը պետք է անհապաղ հայ ժողովրդին վերադարձնի բոլոր ռազմագերիներին։
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միավորված՝ կարող ենք» (Unidas Podemos) կուսակցության պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն Ադբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
«Ադրբեջանը պետք է անհապաղ հայ ժողովրդին վերադարձնի բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ոտնահարել հայ ժողովրդի իրավունքները։ Բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ», - ասում է իսպանացի պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան