
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում COVID-19- ի դեմ սեփական պատվաստանյութ ստեղծելու մասին
Բելառուսը ստեղծել է իր սեփական պատվաստանյութը COVID-19- ի կանխարգելման համար։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Երեկ մենք փորձնականում ստացանց մեր պատվաստանյութը՝ բելառուսական: Ինչպես բժիշկներն են ասում, կենդանի պատվաստանյութ», - ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն պատվաստանյութ ստեղծելու մասին հրամանագիրը ստորագրել էր ապրիլի 1-ին: Դրանից բխում է, որ դեղը պետք է պատրաստ լինի 2023 թվականին: Առողջապահության նախարար Դմիտրի Պինեվիչի խոսքով, առաջին արդյունաբերական խմբաքանակը կլինի 2022 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին