Մայիսի 24-ին կայանալիք դատաքննությամբ ենթադրելի է, որ այս գործի քննությունը կավարտվի. Խոսրով Հարությունյանի փաստաբան
«Արձանագրենք, որ այս գործով պատասխանող Արման Բաբաջանյանն ու ներկայացուցիչը չներկայացան դատական նիստին: Ներկայացրեցին նիստը հետաձգելու միջնորդություն, որը դատարանը բազմակողմանի, լրիվությամբ քննեց և որոշում կայացրեց գործի քննությունը նախապատրաստական նիստով շարունակել առանց պատասխանող կողմի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խոսրով Հարությունյանի պաշտպան Կարինե Բաղդասարյանը:
Նա նշեց, որ այս փուլում մնացել էր կատարելու մեկ գործողություն՝ ապացույցների վերաբերելիության, թույլատրելիության հարցը քննարկել, որը և կատարվեց:
«Ըստ էության, կողմի իրավունքն է դատարան ներկայանալը և չներկայանալը: Պատասխանող կողմը կներկայանա դատաքննությանը, թե ոչ, դատաքննություն իրականացնելու համար խոչընդոտող հանգամանք չի կարող համարվել: Եթե որևէ այլ հիմնավոր միջնորդություն չներկայացվի դատաքննության նիստը հետաձգելու, ապա մայիսի 24-ին կայանալիք դատաքննությամբ ենթադրելի է, որ այս գործի քննությունը կավարտվի»,- ասաց Կարինե Բաղդասարյանը:
Խոսրով Հարությունյանը դատական հայտ է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ դեռ 2019 թվականի մայիսին, պահանջել է պարտավորեցնել հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասը:
Գործով դատավորն է Արշակ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան