ԿԲ. Մայիսի 3-7-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ մայիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,254,012 ԱՄՆ դոլար 519,77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100,930,548 ԱՄՆ դոլար 522,23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,209,518 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 522,69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,162,152 եվրո 624,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,668,866 եվրո 629,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,604,919,807 ՌԴ ռուբլի 6.93
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 661,102,993 ՌԴ ռուբլի 7.05 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.5 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 97 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Բանկերի կողմից իրականացվել է 2.500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
- ԿԲ. Մեկ շաբաթում հայաստանյան բանկերի կողմից գնվել է շուրջ 1,49 մլրդ ռուբլի