Այս իրավիճակում վտանգավոր է ընտրությունների գնալ. Կարինե Նալչաջյան
«Չկան բարոյական պատնեշներ, սահմաններ օրվա իշխանությունների համար՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր թիմի: Ես այն մարդկանցից եմ, ովքեր վտանգավոր են համարում այս իրավիճակում ընտրությունների գնալը»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը և շեշտեց, որ չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը չի կանգնելու որևէ բանի առաջ և իշխանական ռեսուրսներն ամենակոպիտ և գռեհիկ ձևով օգտագործվելու են:
Հոգեբանը համոզմունք հայտնեց, որ այս ընտրություները վատ իմաստով մեծապես տարբերվելու են նախորդ ընտրություններից, բայց եթե լինելու են, ապա նրա մեջ պետք է մտնեն պարկեշտ, հայրենիքի փրկության մասին մտածող և հետագայում էլ զարգացումն ապահովելու կարողություն ունեցող անձինք, որոնք շատ են Հայաստանում:
«Միայն թմբիրի մեջ գտնվողներից չի բաղկացած հասարակությունը, մարդիկ հասկանում են, որ ինչ-որ բան անել է պետք»,- նկատեց Նալչաջյանը և հավելեց, որ ներքին խուճապի մեջ գտնվող քաղաքացիներին կողմնորոշել է պետք՝ բացել նրանց աչքերը:
Հոգեբանը հայտնեց, որ միշտ էլ ընտրությունների ելքը կախված է չկողմնորոշված ընտրողների որոշումից և նրանց համակրանքը շահում են այն ուժերը, որոնք կարողանում են ճիշտ աշխատել այդ շերտի հետ:
Կարինե Նալչաջյանը նկատեց, որ Փաշինյանի ջատագովների գրեթե չի հանդիպում, բայց շատ են միջանկյալ դիրք գրավողները:
«Այսպիսի քարացած ստերեոտիպային մի արտահայտություն կա՝ «հո ես փաշինյանի կողմնակիցը չեմ, հո ես սրանց կողմնակիցը չեմ», ու հետո գնում է «բայց»-երը»,- հայտնեց հոգեբանը և նկատեց, որ ժամանակին ոգևորված բազմությունից մի մեծ մաս եկել և միջանկյալ դիրք է գրավում:
Նրա խոսքով՝ մարդիկ հասկանում են, որ իրավիճակը մեղմ ասած այն հունով չի գնում և նրանք պետք է նաև հասկանան, որ ապագայի հանդեպ պատասխանատվություն բոլորն ունեն և պետք է ճիշտ ընտրություն կատարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին