Կոնվերս Բանկ. Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
Կոնվերս բանկը պատրաստել ու տարածել է մի քանի խորհուրդներ ապահով օնլայն գնումների վերաբերյալ։
Ըստ բանկի հրապարակած տվյալների, յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ):
Առցանց գնումների ծավալի աճի զուգահեռ աճում է նաև համացանցում ֆինանսական զեղծարարությունների ցուցանիշը: Չնայած, ինտերնետ տիրույթի նկատմամբ հետաքրքրության աճին, ողջ աշխարհում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը շատ փոքր է՝ նախորդ տարվա տվյալով մոտ մեկ տոկոս, ինչը բացատրվում է թե այդպիսի դեպքերի կապակցությամբ ոստիկանությանը չդիմելու հանգամանքով, թե դրանց բացահայտման բարդությամբ ու պահանջվող երկար ժամանակով:
Այնպես որ, ինտերնետ գնումներ կատարելիս խաբեության զոհ չդառնալու և գումար չկորցնելու համար ավելի հեշտ է «յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել» նախքան գնումը՝ խնայելով նյարդեր ու ժամանակ, քան փորձել ծախսած գումարը հետ ստանալ այլ երկրում գրանցված կամ կեղծ կայքից:
Ուրեմն՝
-Նախևառաջ համոզվեք, որ մուտք եք գործել իրական կայք՝ ասենք ebay.com, այլ ոչ, օրինակ, ebuy.com : Կեղծ կայքում դուք կկարողանաք վճարել, բայց ապրանք կամ ծառայություն չեք ստանա: Ստուգեք կայքի վարկանիշը հաճախորդների կարծիքների օգնությամբ:
-Ուշադրություն դարձրեք կայքի հետ տվյալների փոխանակման անվտանգությանը: Հիշեք՝ բրաուզերի վերևի ձախ անկյունում արտացոլված HTTPS գրառումը կանաչ գույնով կամ կողպեքի նշանը անվտանգության հավելյալ երաշխիք են:
-Գնումներ մի կատարեք կայքերում, որոնք պահանջում են սոցիալական քարտի համարը (SSN) , անձնագրի սերիան և համարը: Օգտագործեք բարդ՝ մեծատառ+փոքրատառ+թիվ+ նշան պարունակող գաղտնաբառ:
- Փորձեք Ձեր քարտային տվյալները չթողնել կայքերում՝ դրանք ունեն «հիշողություն», որից կարող են օգտվել զեղծարարները; Կան գնումների ավելի անվտանգ տարբերակներ: Օրինակ, Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտը: Այն անվտանգ է, քանի որ դրա միջոցով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին և անձնական տվյալներին:
«Վիզա Վիրտուալի ևս մեկ առավելություն այն է, որ այն վիրտուալ է. Դուք երբեք չեք կարող կորցնել մի քարտ, որը ֆիզիկապես գոյություն չունի»,-մանրամասնում են բանկից։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: