Հայփոստն արձագանքել է Թագուհի Թովմասյանին
«Հայփոստ» ընկերությունն արձագանքում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հնչեցրած հայտարարություններին։
Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Շրջանառվող լուրերը իբրև Հայփոստում կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը: Հակառակը՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։
Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։ Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն:
Ի դեպ, հայտնում ենք, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջ:
Նաև նշենք, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին հայտարարությունները հրապարակվում են Հայփոստի կայքէջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում:
Տեղեկացնում ենք նաև, որ աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ոչ մասնագիտական և աշխատակցի կողմից կատարվող գործառույթների հետ կապ չունեցող հարցեր թեստերում չեն ընգրկվում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան