Հաշվեքննիչ պալատը նոր անդամ ունի
Հաշվեքննիչ պալատը նոր անդամ ունի. իշխող խմբակցության ներկայացրած թեկնածու Գեղամ Հովեյանը 95 կողմ ձայնով ընտրվեց։
Թեև իմքայլականները դահլիճից բացակայում էին՝ Հովեյանի ելույթի ժամանակ, այնուամենայնիվ, դա նրանց չխանգարեց կողմ քվեարկել իրենց իսկ առաջադրած թեկնածուի օգտին։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր. քվեաթերթիկներից մեկը ճանաչվել է անվավեր, 2 պատգամավոր էլ դեմ է քվեարկել Գեղամ Հովեյանի թեկնածությանը։
Գեղամ Հովեյանը 2018 թվականից Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետն է, իսկ մինչ այդ ղեկավարել է Վերահսկիչ պալատի նույն վարչությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը կանցկացվի ժամը 14.30-ին
- Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն ներկայանում է դատարկ դահլիճում
- «Իմ քայլը» խմբակցությունը Գեղամ Հովեյանի թեկնածությունն առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան